AMD Athlon PRO 300GE OEM պրոցեսորն ունի բավականին բարձր արտադրողականություն և կարող է բարձրացնել գրասենյակային կամ տնային համակարգչի շահագործման արդյունավետությունը։ Այն աջակցում է վիրտուալացման տեխնոլոգիան, ինչի շնորհիվ հնարավոր է աշխատանք տարբեր օպերացիոն համակարգերում՝ առանց դրանց վերատեղադրման։ Պրոցեսորի 2 միջուկներն ունակ են տվյալների մշակում կատարել 4 հոսքով՝ 3.4 ԳՀց հաճախականությամբ, ինչը դրականորեն է ազդում կատարվող բոլոր գործողությունների արագության վրա։
AMD Athlon PRO 300GE OEM պրոցեսորում նախատեսված է ներկառուցված գրաֆիկական միջուկ, որն ապահովում է որակյալ գրաֆիկա տեսանյութեր դիտելիս և նույնիսկ որոշ խաղերում։ Պրոցեսորն աջակցում է 128 ԳԲ ծավալով DDR4 (2667 ՄՀց) օպերատիվ հիշողություն։ Ծանրաբեռնվածության դեպքում այն տաքանում է մինչև 95 °C, իսկ դրա ջերմարտադրությունը կազմում է 35 Վտ։ Դա թույլ է տալիս հովացման համար օգտագործել ստանդարտ օդափոխման համակարգ։ Որպես կարգավորիչ պրոցեսորում օգտագործվում է PCI-E 3.0, ինչը նախատեսում է տվյալների արագ փոխանակում մայր պլատային միանալիս։