Gorenje GG5A10XFFM գազօջախը պատրաստված է չժանգոտվող պողպատից իրանով։ Այն համալրված է 4 այրիչով և 75 լ ծավալով տարողունակ ջեռոցով։ ProGrid չուգունե ճաղավանդակները չեն ենթարկվում դեֆորմացիայի և դիմանում են տարբեր ծավալի սպասքի ծանրությանը։ HomeMade կամարաձև կառուցվածքն ապահովում է օդի հավասարաչափ շրջանառություն ջեռոցի ներսում և մթերքի միատարր թխում։ Ապակե ծալովի կափարիչը պաշտպանում է պատը ճարպի ցայտերից և աղտոտումից։
Gorenje GG5A10XFFM գազօջախը կառավարվում է մեխանիկական պտտվող անջատիչների օգնությամբ։ Էլեկտրական բոցավառման գործառույթը բացառում է լուցկիների և կրակայրիչների օգտագործման անհրաժեշտությունը։ Ուտեստների պատրաստվածության աստիճանի տեսողական վերահսկման համար նախատեսված է ջեռոցի լուսավորություն։ Հանովի ապակիներն ու ուղղորդիչները հեշտացնում են սալօջախի մաքրումը աղտոտումներից։ Դուրս քաշվող դարակը հարմարավետ է դարձնում տապակների, ճաղավանդակների և թխման կաղապարների պահպանումը։ Գազ-վերահսկման համակարգը ավտոմատ կերպով դադարեցնում է գազի մատակարարումը այրիչում բոցի հանկարծակի մարման դեպքում։