Սև գույնի TrendVision Split տեսաձայնագրիչը նախատեսում է տեղադրում ինչպես դիմապակու, այնպես էլ հետևի ապակու վրա։ Առանձնահատուկ առավելությունն է թաքնված տեղադրման հնարավորությունը՝ համեմատաբար փոքր չափսերի շնորհիվ (70x54x13 մմ)։ Դուրս բերվող տեսախցիկը հուսալիորեն ամրանում է ապակուն երկկողմանի 3M կպչուն ժապավենի օգնությամբ։
G-սենսոր հարվածի տվիչի շնորհիվ Ձեր ավտոմեքենայի ցանկացած բախում անմիջապես կգրանցվի առանձին ֆայլում։ 170° դիտման անկյուն ունեցող 2.1 մեգապիքսելանոց տեսախցիկը պատրաստված է WDR տեխնոլոգիայով, ուստի այն նկարահանում է բարձրորակ տեսանյութեր ցանկացած եղանակին և օրվա ցանկացած ժամի Full HD ձևաչափով։ Կադրերի առավելագույն հաճախականությունը, որով տեսագրում է տեսաձայնագրիչը, կազմում է 30 կադր վայրկյանում։ Գրանցված ֆայլերը հասանելի են դիտման համար MPEG4 ձևաչափով։ Կարող եք նաև ֆայլերը փոխանցել սմարթֆոնին Wi-Fi կապի միջոցով։ TrendVision Split տեսաձայնագրիչն ապահովում է microSDHC և SDHC հիշողության քարտերի աջակցություն։ Հիշողության քարտերի ծավալը չպետք է գերազանցի 128 ԳԲ-ը։