GIGABYTE GeForce RTX 3060 WINDFORCE OC (rev. 2.0) տեսաքարտն ունի հիշողության դողի 192 բիթ կարգայնություն՝ 360 Գբայթ/վրկ առավելագույն թողունակությամբ, ինչի շնորհիվ ապահովվում է տվյալների արագ և կայուն փոխանակում գրաֆիկական պրոցեսորի և տեսահիշողության միջև։ Մոդելն ապահովում է ճառագայթների հետագծում, որի շնորհիվ ստվերի և լույսի անդրադարձման էֆեկտներն արտացոլվում են ավելի իրատեսական։ 12 ԳԲ տեսահիշողությունը թույլ կտա մշակել բարդ գրաֆիկա ռեսուրսատար ծրագրերում՝ մանրամասն պատկեր ստանալու համար։ GIGABYTE GeForce RTX 3060 WINDFORCE OC (rev. 2.0) տեսաքարտը նախատեսում է 2 DisplayPort տեսամիակցիչ և 2 HDMI պորտ, ինչի շնորհիվ դրան կարելի է միաժամանակ միացնել մինչև 4 մոնիտոր։ Ապահովվում է մինչև 7680x4320 պիքսել կետայնությամբ գրաֆիկայի արտածում, ինչը կապահովի հստակ և իրատեսական պատկերի դիտում։ Սարքի միացման համար անհրաժեշտ է PCIe x16 ֆորմ-ֆակտորով PCIe 4.0 ինտերֆեյս, իսկ դրա էլեկտրաէներգիայի ապահովման համար կպահանջվի առնվազն 550 Վտ հզորությամբ սնուցման բլոկ։ Տեսաքարտի հովացման համար նախատեսված են 2 առանցքային օդափոխիչներ։