ADATA XPG GAMMIX D35 օպերատիվ հիշողությունն ունի կոմպակտ չափսեր, ինչի շնորհիվ հարմար է փոքր իրաններում տեղադրելու համար։ Հավաքածուում ներկայացված է 16-ական ԳԲ ծավալով DDR4 2 մոդուլ։ Դա բավարար է խաղային համակարգչի արդյունավետ աշխատանքն ապահովելու համար։ XMP 2.0 տեխնոլոգիայի աջակցությունը նախատեսում է համակարգի ակնթարթային արագացում, ինչի շնորհիվ բարձրանում է արտադրողականությունը խաղերում։ Բոլոր կարգավորումներն իրականացվում են անմիջապես համակարգչի ՕՀ-ում։ ADATA XPG GAMMIX D35 օպերատիվ հիշողության թայմինգները կազմում են 18-22-22, ինչն ապահովում է արագագործություն և ճշգրտություն խաղերում։ 3600 ՄՀց հաճախականությունը թույլ է տալիս սահուն և հստակ բեռնել խաղային վայրերը։ Օպերատիվ հիշողության մոդուլների կառուցվածքում նախատեսված է ալյումինե ռադիատոր, որն արդյունավետորեն հեռացնում է ջերմությունը ծանրաբեռնվածության ժամանակ։ Դրա շնորհիվ պահպանվում է ՕՀ-ի կայուն աշխատանքը և երկարաձգվում դրա ծառայության ժամկետը։