HIPER HGS-LR2 վերադիր տիպի լարային ականջակալը սերտորեն հպվում է ականջախեցիներին և ապահովում մաքուր ու որակյալ հնչողություն 20-20000 Հց տիրույթում։ Մոդելն օպտիմալ է խաղերի համար, քանի որ թույլ է տալիս լսել ամենափոքր շշուկները, քայլերը և այլ ձայները ստրատեգիական կամ հրաձգային խաղերում։ Մակերեսը պատրաստված է ամուր և փափուկ նյութերից, որոնց շնորհիվ կարելի է խաղալ մի քանի ժամ՝ առանց անհարմարություն զգալու։
Սպիտակ գույնի HIPER HGS-LR2 լարային ականջակալն ունի փափուկ ամբուշյուրներ և կարգավորվող գլխակալ, ինչը թույլ է տալիս ընտրել օպտիմալ չափս յուրաքանչյուր օգտատիրոջ հարմարավետության համար։ 40 մմ տրամագծով թաղանթային ճառագայթիչներն ապահովում են մաքուր հնչողություն ձայնի ցանկացած մակարդակում։ Ականջակալների վրա ամրացված է շարժական խոսափող, ինչը թույլ է տալիս շփվել ընկերների հետ խաղի ընթացքում։ Համակարգչին, պլանշետին կամ այլ սարքերին միանալու համար առկա է jack 3.5 մմ միակցիչով 2 մետրանոց մալուխ։