Powercom Smart King RT SRT-1500A LCD ԱԱՍ-ն ներկայացված է կոմպակտ կորպուսով և հանդիսանում է արդյունավետ սարք՝ ցանցային և համակարգչային սարքավորումները էլեկտրական շղթաներում առաջացող խախտումներից պաշտպանելու համար։ Մոդելն ապահովում է տեղային ցանցի պաշտպանություն, մոդեմի, հեռախոսի, ֆաքսի պաշտպանություն, պաշտպանում է լարման թռիչքներից, կարճ միացումից, գերբեռնվածությունից։ Սա գծային-ինտերակտիվ ԱԱՍ է, որը միացման համար օգտագործում է 8 համակարգչային IEC 320 C13 միակցիչ և EPO, RS-232, SNMP, USB:
Powercom Smart King RT SRT-1500A LCD-ի լրիվ ելքային հզորությունը համապատասխանում է 1500 ՎԱ-ի, ինչը համարժեք է 1350 Վտ-ի։ Դա նշանակում է, որ ԱԱՍ-ին կարելի է միացնել տեխնիկա, որի գումարային հզորությունը չի գերազանցում այս ցուցանիշը։ Սարքի առանձնահատկությունը կայանում է ունիվերսալ կառուցվածքի մեջ, ինչը թույլ է տալիս այն տեղադրել հատակին կամ 19" դարակաշարում։ Միկրոպրոցեսորային կառավարմամբ մոդելն ապահովում է ելքային ազդանշանի սինուսոիդալ ձև՝ անկախ աշխատանքային ռեժիմից, ինչը հնարավորություն է տալիս սարքավորումները միացնել իմպուլսային սնուցման բլոկներին։