HP Color Laser MFP 178nw, HP Color Laser 150nw, HP Color Laser 179fnw, HP Color Laser 150a
Նկարագրություն
Cactus CSP-W2070A քարթրիջն օգտագործվում է լազերային տպագրության տեխնոլոգիայով HP Color Laser գունավոր տպիչների և ԲՖՍ-ների համար։ Սև տոներով համատեղելի բաղադրիչը տեղադրվում է այլ գույների՝ ծիրանագույն, դեղին և երկնագույն քարթրիջների հետ միասին։ Տպագրության գործընթացում ներկանյութերը խառնվում են՝ առաջացնելով այլ երանգներ։
Cactus CSP-W2070A տոներն ունի մանրադիսպերս մասնիկներով փոշու տեսք։ Մագնիսական բաղադրության շնորհիվ հատիկները ձգվում են դեպի ֆոտոթմբուկի մակերես՝ դրա վրա ձևավորելով ապագա պատկերը։ Արտատպվածքների կայունությունն ու հստակությունն ապահովում է տպագրությունից հետո ներկանյութի արագ չորացումը։ Բաղադրիչը նախատեսված է 1000 էջ տպելու համար։ Ներկառուցված միկրոսխեման արգելափակում է տպագրությունը քարթրիջի ռեսուրսի սպառման դեպքում։