Thermex Double 50 էլեկտրական ջրատաքացուցիչը պատրաստված է սպիտակ գույնի կորպուսով։ Մոդելի բակի ընդհանուր ծավալը 50 լ է։ Այն բավարար է 2-3 հոգուց բաղկացած ընտանիքի ամենօրյա կենցաղային կարիքների համար։ Ջրատաքացուցչի մեջ տեղադրված են ընկղմվող տաքացուցիչ տարրեր (ТЭН), որոնք ապահովում են ջրի ամբողջ ծավալի հավասարաչափ տաքացում։ Հարթ կորպուսի շնորհիվ մոդելը կարելի է տեղադրել փոքրածավալ սանհանգույցներում։
Thermex Double 50 էլեկտրական ջրատաքացուցիչը ներսից պատված է G.5 ոչ մագնիսական պողպատով։ Դա երաշխավորում է կայունություն միջանցիկ կոռոզիայի և հիդրոհարվածների նկատմամբ։ Ջրատաքացուցիչը կարելի է մոնտաժել ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց։ Կրկնակի միացումը թույլ է տալիս կոկիկ մոտեցնել խողովակները՝ կախված կորպուսի ընտրված դիրքից։ Սարքի ընդհանուր հզորությունը 2.5 կՎտ է։ Հարմարավետության և էլեկտրաէներգիայի խնայողության համար նախատեսված է աստիճանական կարգավորում՝ 1, 1.5 և 2.5 կՎտ։ Առավելագույն հզորության դեպքում սարքը կտաքացնի ամբողջական բակի ջուրը մինչև 75°C ընդամենը 50 րոպեում։ Thermex Double 50-ը հագեցած է մեխանիկական կառավարմամբ՝ կոճակների և պտտվող ջերմակարգավորիչի տեսքով։ Ներկառուցված ջերմաչափն արտացոլում է ջրի ընթացիկ ջերմաստիճանը։