ամրակ դիմապակու համար, փաստաթղթեր, քարտ-ռիդեր, ավտոմեքենայի լիցքավորիչ
Նկարագրություն
SHO-ME Combo Note WiFi DUO ռադար-դետեկտորով տեսառեգիստրատորն ամրանում է դիմապակուն 3M կպչուն ժապավենի օգնությամբ և կոմպակտ չափերի շնորհիվ չի փակում վարորդի տեսադաշտը։ Սարքի կորպուսի վրա առկա է միակցիչ, որի օգնությամբ դրան կարելի է միացնել լրացուցիչ տեսախցիկ՝ ճանապարհային իրավիճակի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար։ SC200 մատրիցը թույլ է տալիս տեսառեգիստրատորին տեսանկարահանել մանրամասնեցված Full HD ձևաչափով՝ 30 կադր/վ կադրերի հաճախականությամբ, ինչը թույլ կտա նկարահանված նյութի վրա հեշտությամբ նույնականացնել մեքենաների համարանիշերը։ Օբյեկտիվի 135° տեսադաշտի անկյան հաշվին կադրում կհայտնվի ոչ միայն համընթաց, այլև հանդիպակաց երթևեկությունը, ճամեզրը և ճանապարհային նշանները։
SHO-ME Combo Note WiFi DUO ռադար-դետեկտորով տեսառեգիստրատորը հագեցած է 2.4 դյույմանոց էկրանով, որը հարմար է տեսանյութերը դիտելու և ընտրացանկում նավարկելու համար։ Ներկառուցված ռադար-դետեկտորի շնորհիվ դուք կտեղեկանաք ռադարներին մոտենալու մասին սարքի արձակած ձայնային ազդանշանով։ Հարվածի, բախման կամ կտրուկ արգելակման դեպքում մոդելը կպահպանի տեսանյութը վերագրառումից պաշտպանված ֆայլում՝ կառուցվածքում G-սենսորի առկայության շնորհիվ։