Համակցված սալօջախ Darina KM 1E1 1361 At-ը հագեցած է չորս գազային այրիչներով և 50 լ ծավալով էլեկտրական ջեռոցով։ Թուջե ճաղավանդակները դիմանում են տարբեր ծավալի սպասքի և ենթակա չեն դեֆորմացիայի։ «Գրիլ» ռեժիմն ապահովում է ներսից հյութալի և ախորժելի կեղևով կերակրատեսակների պատրաստում։ «Կոնվեկցիա» ռեժիմը տաք օդի հարկադրական շրջանառության շնորհիվ երաշխավորում է կերակրատեսակների հավասարաչափ թխումը։
Darina KM 1E1 1361 At սալօջախը ներկայացված է սև գույնի իրանով։ Էմալապատ պողպատից հարթ ծածկույթը կայուն է վնասվածքների նկատմամբ և գործնական է խնամքի մեջ։ Էլեկտրական բոցավառման գործառույթը հեշտացնում է այրիչներում կրակի ակտիվացումը՝ առանց բոցավառման լրացուցիչ միջոցների օգտագործման։ «Փոքր կրակ» ռեժիմը հարմար է եփման մակերեսի վրա կերակրատեսակների դանդաղ եփման, շոգեխաշման և մարմանդ եփման համար։ «Գազ-կոնտրոլ» համակարգն անջատում է գազի մատակարարումը բոցի հանկարծակի հանգչելու դեպքում։ 15 Վտ հզորությամբ լամպը պայծառ լուսավորում է ջեռոցի պարունակությունը և հարմարավետ դարձնում պատրաստության աստիճանի վերահսկումը։ Սալօջախի ստորին մասում նախատեսված է դուրս քաշվող դարակ՝ սպասքի և խոհանոցային պարագաների պահպանման համար։