Սև DELTA D10-11 յուղային տաքացուցիչն ունի 11 սեկցիա և հզորության 3 մակարդակ՝ 1000, 1500, 3000 W։ Այս ցուցանիշները բավարար են առավելագույնը 25 մ² մակերեսով տարածքը սպասարկելու համար։
DELTA D10-11 յուղային տաքացուցիչը կառավարվում է մեխանիկական կարգավորիչների օգնությամբ։ Տաքացման հզորության ավտոմատ կարգավորումն ապահովվում է ներկառուցված թերմոստատի շնորհիվ։ Գերտաքացման դեպքում սարքն անջատվում է։ Տաքացուցիչը սնուցվում է ցանցից՝ 1.75 մ երկարությամբ լարի միջոցով։ Մոդելն ունի նաև բռնակ և անիվներ՝ ավելի հարմար տեղաշարժման համար։