WD Gold [WD102KRYZ] կոշտ սկավառակը կորպորատիվ դասի մոդել է, որը նախատեսված է արտադրողական աշխատանքային կայանները համալրելու համար։ Սարքը հարմար է նաև գրասենյակում կամ տանը օգտագործվող ստանդարտ համակարգիչների համար։ Կոշտ սկավառակի ծավալը զգալի է՝ 10 ՏԲ։ HDD-ն հնարավորություն է տալիս տեղավորել մեծածավալ տվյալներ։ Սկավառակն աչքի է ընկնում բարձր արտադրողականությամբ․ տվյալների փոխանցման առավելագույն արագությունը կազմում է 262 ՄԲ/վ։ Սարքի արագագործության բարձր մակարդակն ապահովելուն նպաստում է 256 մեգաբայթանոց քեշ-հիշողությունը։ Իլի պտտման հաճախականությունը ստանդարտ է՝ 7200 պտույտ րոպեում։ HDD-ն օպտիմալացված է RAID զանգվածների կազմում աշխատելու համար։
WD Gold [WD102KRYZ] կոշտ սկավառակը տվյալների փոխանակման համար օգտագործում է SATA III ինտերֆեյսը, որի թողունակությունը հավասար է 6 Գբիթ/վ-ի։ Մոդելի առավելագույն էներգասպառումը ընդամենը 9.2 Վտ է։ Աշխատանքի ընթացքում HDD-ի աղմուկի պիկային մակարդակը 38 դԲ է։ Սարքը համապատասխանում է 3.5 դյույմ ֆորմ-ֆակտորին։ Սկավառակի չափսերը ստանդարտ են՝ 101.6x147x26.1 մմ։