Philips EP1220/00 ավտոմատ սրճեփ մեքենայի միջոցով դուք կկարողանաք վայելել թարմ աղացած հատիկներից պատրաստված զանազան սրճային ըմպելիքների հիասքանչ բույրն ու հագեցած համը։ Եփման ինտելեկտուալ համակարգն ապահովում է սուրճի պատրաստումը իդեալական ջերմաստիճանում։ Ձեռքի կապուչինատորը թույլ կտա կատարելապես յուրացնել կապուչինոյի կամ լատտե մակիատոյի պատրաստումը։ Ստացեք նուրբ կաթնային փրփուր՝ պատրաստված գոլորշու օգնությամբ։ Կապուչինատորի պարզ կառուցվածքը թույլ կտա նվազագույն ժամանակ և ջանք ծախսել դրա մաքրման վրա։
Philips EP1220/00 ավտոմատ սրճեփ մեքենան ստացել է ինտուիտիվ հասկանալի սենսորային կառավարման վահանակ, որը թույլ է տալիս մեկ հպումով ընտրել սիրելի սուրճը, կարգավորել բաժնի ծավալը և ըմպելիքի թնդությունը։ Սրճաղացի կերամիկական աղացաքարերն աչքի են ընկնում երկարակեցությամբ, իսկ 12 մակարդակները թույլ կտան ընտրել աղացման անհրաժեշտ աստիճանը՝ գերմանրից մինչև խոշոր։ Ավտոմատ ծրագրի շնորհիվ, որը ծանուցում է մեքենան նստվածքից (նակիպից) մաքրելու անհրաժեշտության մասին, այն կատարյալ վիճակում պահելը շատ պարզ է։