Սև գույնի Xiaomi Desktop Speaker սաունդբարն ունի ներկառուցված ուժեղացուցիչով 10 Վտ հզորությամբ ակտիվ ակուստիկ համակարգ։ Դա բավարար է ոչ մեծ աշխատավայրը հնչեցնելու, տեսանյութեր դիտելու և հեռուստացույցի կամ համակարգչի էկրանից մոտ հեռավորության վրա երաժշտություն լսելու համար։ Մոդելն ապահովում է կառավարող սարքին միանալու մի քանի ինտերֆեյս։ Bluetooth-ի օգնությամբ կարելի է երաժշտությունը սմարթֆոնից, պլանշետից կամ նոութբուքից անմիջապես փոխանցել սաունդբարին։ Type-C պորտն ապահովում է միացում գրեթե ցանկացած թվային սարքի հետ։ AUX-ը և jack 3.5 մմ-ը թույլ են տալիս աուդիոհամակարգը միացնել հեռուստացույցին, համակարգչին։
Xiaomi Desktop Speaker սաունդբարը հագեցած է խոսափողով։ Դրա շնորհիվ կարելի է շփվել տեսակապով կամ խաղի, մեսենջերի չաթում առանց ականջակալների։ RGB լուսավորությունը կարելի է սինխրոնացնել երաժշտության ռիթմի կամ էկրանին կատարվող իրադարձությունների հետ։