Sapphire AMD Radeon RX 7700 XT NITRO+ [11335-02] տեսաքարտն օգտագործվում է խաղային համակարգիչների հավաքման և արդիականացման ժամանակ։ Դրա արտադրողականությունը թույլ է տալիս օգտագործել խաղերի մեծ մասը միջին կամ բարձր կարգավորումներով։ Տեսաադապտերի արագագործությունն ապահովում են AMD RDNA 3 միկրոճարտարապետության հիման վրա Radeon RX 7700 XT գրաֆիկական պրոցեսորը և 12 ԳԲ GDDR6 հիշողությունը՝ 432 ԳԲ/վ թողունակությամբ։ VRAM-ի և GPU-ի միջև տեղեկատվության փոխանակման արագությունը բարձրացնում է 48 մեգաբայթանոց Infinity Cache-ը։
Sapphire AMD Radeon RX 7700 XT NITRO+ [11335-02] տեսաքարտը հովացվում է 3 առանցքային օդափոխիչներով։ Ռադիատորի թիթեղների ալիքաձև կառուցվածքը հեշտացնում է օդի հոսքի անցումը և նվազեցնում աղմուկը։ Մոդելը համատեղելի է Sapphire TriXX օժանդակ ծրագրի հետ, որի օգնությամբ կարելի է ընտրել 2 ռեժիմներից մեկը՝ արտադրողական կամ լուռ։
Տեսաադապտերն ապահովում է մինչև 7680x4320 (8K Ultra HD) կետայնություն։ Հնարավոր է 2, 3 կամ 4 մոնիտորների միաժամանակյա միացում։ Պատկերի արտածման համար օգտագործվում են HDMI և DisplayPort միացքներ։ Մոդելի էներգասպառումը չի գերազանցում 252 Վտ-ը։ Արտադրողի կողմից առաջարկվում է 700 Վտ-ից սկսած հզորությամբ սնուցման բլոկ։