Սև գույնի Centek CT-1347 բլենդերն իրենից ներկայացնում է հարմարավետ և թեթև սարք, որի օգնությամբ կարելի է արագ մանրացնել անհրաժեշտ բաղադրիչները (ընկույզ, մրգեր, բանջարեղեն, կանաչի)։ Իր ֆունկցիոնալության շնորհիվ բլենդերը թույլ կտա պատրաստել կոկտեյլներ, սմուզիներ, մանկական խյուս կամ նրբաբլիթների խմոր։ Էրգոնոմիկ բռնակի վրա տեղադրված են արագության ռեժիմների կոճակները (ընդհանուր 2 ռեժիմ)։ Նախատեսված է նաև տուրբո ռեժիմ, որի օգնությամբ կարելի է առավելագույնս արագ անհրաժեշտ խտության հասցնել գրեթե ցանկացած բաղադրիչ։
Centek CT-1347 բլենդերի հավաքածուում առկա է 600 մլ տարողությամբ մանրացնող տարա։ Դրանում հարմար կլինի երեխայի համար պատրաստել բանջարեղենային կամ մրգային խյուսի չափաբաժին, ինչպես նաև մանրացնել ընկույզ թխվածքի համար։ Հավաքածուում նախատեսված է նաև շարժական հարիչ, որը կօգնի հարել ձուն ձվածեղի համար կամ ջրիկ խմորը՝ նրբաբլիթների համար։ Չափիչ բաժակի առկայությունը թույլ է տալիս ճշգրիտ չափել բաղադրիչների անհրաժեշտ քանակը։ Բլենդերի բավականին հզոր շարժիչը (800 Վտ) ապահովում է դանակների արագ պտույտ, ինչը հնարավորություն է տալիս մանրացնել միջին կարծրության մթերքները։