KreaFunk aLIGHT դյուրակիր բարձրախոսը պատրաստված է երկնագույն պլաստիկե իրանով։ Հարմարավետ տեղափոխման համար նախատեսված է ճկուն ժապավեն։ Առկա է մագնիսի օգնությամբ մետաղական մակերևույթին ամրացնելու հնարավորություն։ IPX5 դասի պաշտպանված կառուցվածքի շնորհիվ բարձրախոսը դիմացկուն է խոնավության, ջրի ցայտերի և մթնոլորտային տեղումների նկատմամբ։ Փափուկ և հաճելի լուսավորությամբ գիշերալամպի գործառույթը հարմարավետ մթնոլորտ է ստեղծում օրվա մութ ժամերին։ 5 Վտ ելքային հզորությամբ բարձրախոսը վերարտադրում է հստակ, հավասարակշռված ձայն։ Ներկառուցված խոսափողը հնարավորություն է տալիս հաղորդակցվել Hands-Free ռեժիմով։ Stereo Play գործառույթի միջոցով երկու բարձրախոս կարելի է միավորել վերարտադրման միասնական համակարգում։ KreaFunk aLIGHT բարձրախոսի միացումն իրականացվում է Bluetooth 5.1 անլար ինտերֆեյսով։ 400 մԱ/ժ տարողությամբ մարտկոցն ապահովում է մինչև 15 ժամ ինքնավար աշխատանք և ունի արագ լիցքավորման աջակցություն։