Սև գույնի Rondell RDE-1301 ընկղմվող բլենդերն ունի մինչև 1200 Վտ հզորություն, որի շնորհիվ պտտման առավելագույն արագության դեպքում սարքն արագ գլուխ կհանի մթերքների մանրացումից և խառնումից։ Իրանի պարզ խնամքն ապահովում է դրա պատրաստման ժամանակ պլաստիկի օգտագործումը, իսկ ընկղմվող մասի ամրությունը երաշխավորված է չժանգոտվող պողպատով, որից այն պատրաստված է։ Սարքի կառուցվածքում առկա է պտտվող մեխանիզմ, որի օգնությամբ կարելի է սահուն կերպով կարգավորել պտտման արագությունը։ Տուրբո ռեժիմի ակտիվացման համար նախատեսված է առանձին կոճակ։
Rondell RDE-1301 բլենդերն ունակ է անընդմեջ աշխատել 1 րոպե՝ առանց գերտաքացման վտանգի առաջացման։ Մոդելը համալրված է 1 լ ծավալով կափարիչով տարողունակ չափիչ բաժակով, 500 մլ տարողությամբ բլենդեր-թասով, հարիչով և մանրացնող կցորդով։ Հարմար բռնելու համար սարքի բռնակը նախատեսում է ռետինապատ ծածկույթ։ Էլեկտրացանցին միանալու համար օգտագործվում է 1.2 մետրանոց երկար մալուխ։