LG CineBeam Q PU600U պրոյեկտորն ապահովում է DLP տեխնոլոգիան, որը երաշխավորում է հստակ և կոնտրաստային պատկեր 4096x2160 պիքսել թույլատրությամբ։ Մոդելը հարմար է կրթական հաստատություններում, տանը և գրասենյակում օգտագործելու համար։ Լազերային լամպի աշխատանքային ռեսուրսը նախատեսված է 20000 ժամ աշխատանքի համար։ Պրոյեկտորը սմարթֆոնի կամ դյուրակիր բարձրախոսի հետ կարելի է համաժամացնել Bluetooth ինտերֆեյսի միջոցով։ Dolby Atmos տեխնոլոգիան երաշխավորում է մաքուր բազմաչափ ձայնի վերարտադրում։ Real Cinema տեխնոլոգիան թույլ է տալիս ֆիլմեր դիտել օրիգինալ որակով։
Արծաթագույն կորպուսի վրա առկա է ծալովի բռնակ LG CineBeam Q PU600U-ի տեղափոխման համար։ Ծրագրավորվող թայմերն ավտոմատ կերպով անջատում է սարքը նշված ժամին։ TruMotion տեխնոլոգիան ապահովում է կադրերի սահուն հերթափոխ դինամիկ տեսարանների ժամանակ։ Էներգախնայողության ռեժիմը նվազեցնում է լամպի պայծառությունը և օդափոխիչների աղմուկը։ Պրոյեկտորն աշխատում է ցանցից կամ մարտկոցից։ Մոդելի ֆունկցիոնալը կարելի է կառավարել սմարթֆոնի էկրանից։