երաժշտության նվագարկման հեռակառավարում, ծանուցումներ հավելվածներից, զանգեր ընդունելու հնարավորություն, SMS ծանուցումներ, ծանուցումներ զանգերի մասին, տեսախցիկի հեռակառավարում, զանգեր կատարելու հնարավորություն
HiFuture Aurora սմարթ-ժամացույցը հարմար է սպորտով ակտիվ զբաղվելու, այդ թվում՝ լողի համար։ Մոդելը հնարավորություն կտա հետևել ծախսված կալորիաներին, անցած հեռավորությանը, քնի տևողությանն ու որակին, արյան մեջ թթվածնի մակարդակին, սթրեսի մակարդակին և վերականգնմանը։ Օրգանայզերը հագեցած է լապտերիկով, զարթուցիչով, թայմերով, եղանակի տեսությամբ։ Սմարթֆոնին միանալու դեպքում հասանելի է զանգեր ընդունելու և կատարելու, հաղորդագրություններ կարդալու, տեսախցիկը և երաժշտության նվագարկումը կառավարելու հնարավորություն։ Ժամացույցը համատեղելի է Android 4.4 և ավելի բարձր, iOS 10 և ավելի բարձր ՕՀ-ների հետ։ HiFuture Aurora-ն կառավարվում է սենսորային էկրանի, ձայնային օգնականի կամ սմարթֆոնի միջոցով։ Ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը թույլ կտա օգտագործել ժամացույցը մեկ շաբաթվա ընթացքում։