KEYRON PD-20 դյուրակիր մարտկոցը հարմար է տարբեր շարժական տեխնիկայի լիցքավորման համար՝ առանց էլեկտրացանցին միանալու անհրաժեշտության։ Այն հագեցած է 20000 մԱ*ժ տարողությամբ լիթիում-պոլիմերային էներգիայի աղբյուրով, ինչն ապահովում է սմարթֆոնի լիցքավորման մի քանի լիարժեք ցիկլ։ Power Delivery և Quick Charge ստանդարտները երաշխավորում են էներգապաշարի վերականգնման արագացված գործընթաց։
KEYRON PD-20 դյուրակիր մարտկոցը պատրաստված է սև պլաստիկե կորպուսով։ Թվային էկրանն օգնում է վերահսկել մնացորդային լիցքի մակարդակը, լարումը և հոսանքի ուժը։ Սարքը հագեցած է 2 հատ USB Type-A պորտով, USB Type-C և micro USB միակցիչներով։