TWS Bowers & Wilkins Pi8 մոխրագույն 2024 ականջակալներն ունեն ներականջային կառուցվածք և փակ ակուստիկ ձևավորում։ Դա ապահովում է ականջակալների հուսալի ամրացում ականջախեցու մեջ և պասիվ մեկուսացում արտաքին աղմուկից։ Ականջակալներն անլար են, դրանք աուդիոազդանշանի աղբյուրներին միանում են Bluetooth-ի միջոցով։ Մոդելն ապահովում է AAC, SBC, aptX, aptX Lossless և aptX Adaptive աուդիո կոդեկներ։ Դրանք ապահովում են ակնթարթային զուգակցում, ինչպես նաև ազդանշանի փոխանցում առանց հապաղումների և կորուստների։ Յուրաքանչյուր ականջակալում ներկառուցված է աղմուկի խլացման համակարգով 3-ական թվային խոսափող, ինչի շնորհիվ դրանք կարելի է օգտագործել որպես հեռախոսային ականջակալ։ Մոդելի անլար կապի շառավիղը կազմում է 10 մ։ Աղմուկի ակտիվ խլացման համակարգը կտրում է տրանսպորտի կամ գրասենյակի բզզոցը։ Թափանցիկ ռեժիմի ակտիվացման դեպքում օգտատերերը կկարողանան լսել շրջապատող ձայները և մարդկանց ձայները։ TWS Bowers & Wilkins Pi8 մոխրագույն 2024 ականջակալները հագեցած են 12 միլիմետրանոց դինամիկ արձակիչներով, որոնք ապահովում են մանրամասն և ծավալային ձայն։ Ներկառուցված մարտկոցների տարողությունը բավականացնում է երաժշտության մոտ 6.5 ժամ անընդհատ նվագարկման համար։ Լիցքավորման պատյանի հետ միասին ականջակալների ինքնավար աշխատանքի ժամանակը մեծանում է մինչև 20 ժամ։