OTG USB Flash SanDisk Ultra Dual SDDD3-064G-G46 64 GB հիշողությունը որակյալ արտադրանք է։ Ընկերությունը կրիչի արտադրության ժամանակ օգտագործում է լավագույն բաղադրիչները։ Դրա շնորհիվ այն ձեզ կծառայի երկար ժամանակ, խնդիրների առաջացումը բացառվում է։
SanDisk Ultra Dual SDDD3-064G-G46 64 GB կրիչի հիմնական գործառույթը ֆայլերի պահպանումն ու դրանց փոխանցումն է։ Այն կարող է հանդես գալ որպես բուֆեր շարժական սարքերի և համակարգչի միջև։ Հնարավոր է դառնում ազատել տարածքը ձեր սմարթֆոնի կամ պլանշետի վրա, հեշտությամբ տեղափոխել ֆայլերը։
Կրիչը համալրված է երկու միակցիչով՝ USB 3.0 Type-A և microUSB։ Այն համատեղելի է բազմաթիվ շարժական սարքերի և համակարգիչների հետ, օգտագործման ժամանակ խնդիրներ չեն առաջանա։ Տվյալների փոխանցման արագությունը բարձր է՝ 150 ՄԲ/վ, հնարավոր է լինում արագ տեղափոխել ֆայլերը։
Կրիչն ունի 64 GB մեծ ծավալ։ Դրա վրա կարելի է գրանցել զգալի քանակությամբ տեղեկատվություն։ Իրանը պատրաստված է ամուր պլաստիկից, այն չի վնասվում շահագործման ժամանակ։ Հարմար դուրս սահող կառուցվածքը թույլ է տալիս հարմարավետ օգտագործել կրիչը։