Bosch BGS412234A փոշեկուլը 2200 Վտ հզորությամբ շարժիչով և ցիկլոնային համակարգով ապահովում է տարածքների չոր մաքրման բարձրորակ արդյունքներ։ Աղբի և փոշու հավաքումն իրականացվում է 2.4 լ թափանցիկ պլաստիկե տարայի մեջ, որն անհրաժեշտության դեպքում հեշտությամբ դուրս է բերվում կորպուսից։ HEPA դասի զտիչը մանրակրկիտ մաքրում է օդը փոշուց և ալերգեններից։
Bosch BGS412234A-ն հագեցած է մետաղական տելեսկոպիկ խողովակով և ճկուն փողրակով։ Հավաքածուի մեջ ներառված են հատակի և գորգերի համար ունիվերսալ գլխադիր, ինչպես նաև 2 ճեղքային գլխադիր։ Մյուս առանձնահատկություններից առանձնանում են 7 մետր երկարությամբ ցանցային մալուխը, ավտոմատ փաթաթման գործառույթը, անիվները և բռնակը։