Հեռուստացույց LED Xiaomi Mi TV 4S 43-ը ներկայացված է արծաթագույն իրանով՝ 43" (108 սմ) էկրանի անկյունագծով։ Սարքն ունի ներկառուցված DVB-T, DVB-T2, DVB-C թյուներներ, ինչը թույլ է տալիս չմիացնել արտաքին կցորդիչ՝ թվային հեռուստաալիքներ դիտելու համար։ Smart TV-ի աջակցությունը, ինչպես նաև Wi-Fi մոդուլն ապահովում են ցանցից թվային բովանդակության հարմարավետ օգտագործումը։ Ձեզ հասանելի կլինեն ցանկացած տեղեկություններ ցանկացած տեսքով։ Հեռուստացույցը հագեցած է երեք HDMI և երկու USB միակցիչներով, որոնց միացվում են արտաքին սարքերը և հիշողության կրիչները։
Xiaomi Mi TV 4S 43-ն ապահովում է իրատեսական պատկերի վերարտադրություն 3840x2160 թույլատրությամբ, որն ունի բարձր հստակություն։ Պատկերը համապատասխանում է 4K ձևաչափին, ինչի շնորհիվ դուք կարող եք խորասուզվել էկրանին կատարվող իրադարձությունների մեջ։ 178°/178° դիտման անկյուններն ապահովում են հարմարավետ պատկերի ստացում՝ անկախ դիտման դիրքից։ Սարքը կարելի է ամրացնել պատին, քանի որ այն նախատեսում է VESA 300x300 ամրացման ստանդարտի աջակցություն։