Tefal BC5109V1 խոհանոցային կշեռքի օգտագործմամբ կարելի է բարձր ճշգրտությամբ (մինչև 1 գ) հետևել ամենաբարդ բաղադրատոմսերին։ Նաև դրա կիրառմամբ կհաջողվի չափել նախաճաշի, ճաշի և ընթրիքի չափաբաժինները, ինչն արդիական է դիետաների և ճիշտ սննդակարգի սիրահարների համար։ Ապակե հարթակի վրա առավելագույն ծանրաբեռնվածությունը կարող է հասնել 5 կգ-ի։ Այս պարամետրը գերազանցելու դեպքում կաշխատի ներկառուցված ինդիկատորը։ Նման բեռնատարողությունը աքսեսուարը դարձնում է օգտակար պահածոյացման և նախապատրաստուկների գործում։
Մոդելի սենսորային կառավարման վահանակը համալրված է բավականին մեծ (2.5x6 սմ) էկրանով։ Կշեռքը միանում և անջատվում է ավտոմատ կերպով։ Այն աշխատում է 2 «մատիկավոր» (AAA) մարտկոցով։
Բացի զանգվածից, սարքը թույլ է տալիս չափել սննդի կամ ըմպելիքների ծավալը։ Tefal BC5109V1 խոհանոցային կշեռքի կառուցվածքում առկա է ամրակ ուղղահայաց կախելու համար։ Իսկ դա թույլ կտա օգտակար աքսեսուարին զբաղեցնել նվազագույն տարածք։