ATX ձևաչափի GIGABYTE P850GM [GP-P850GM] սնուցման բլոկը հիանալի հիմք կդառնա արտադրողական խաղային և աշխատանքային համակարգիչներում օգտագործելու համար։ Անվանական հզորությունը կազմում է 850 W։ Սնուցման աղբյուրը պատրաստված է բարձրորակ բաղադրիչների և նյութերի կիրառմամբ, ինչի շնորհիվ առանձնանում է բարձր հուսալիությամբ և ունի պաշտպանություն լարման տատանումներից, ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև կարճ միացումից։ Գերտաքացումը կանխելու համար օգտագործվում է կիսապասիվ հովացում՝ ներկայացված 120 մմ տրամագծով հովհարիչով։
GIGABYTE P850GM սնուցման բլոկը հիմնական միացման համար օգտագործում է (20+4)-pin կոնեկտոր։ Պրոցեսորի սնուցումն իրականացվում է 2 հատ (4+4)-pin միակցիչների օգնությամբ։ Տեսաքարտին էներգիայի մատակարարումը կարող է իրականացվել 4 հատ (6+2)-pin կոնեկտորների միջոցով։ Ինչպես նաև այս մոդելը հագեցած է 8 հատ 15-pin ելքերով, որոնց շնորհիվ դուք կկարողանաք ձեր համակարգչում կազմակերպել տարողունակ ֆայլային պահոց։ Սնուցման բլոկի վրա կան նաև Floppy և Molex միակցիչներ։ Ամբողջությամբ մոդուլային կառուցվածքի շնորհիվ ապահովվում է սարքերի հարմարավետ միացում։ Մատակարարման հավաքածուն ներառում է մալուխների փաթեթ։