16'' Infinix InBook Y3 MAX YL61A5 մոխրագույն նոութբուքը հագեցած է 6-միջուկանի պրոցեսորով, որն ապահովում է 12 աշխատանքային հոսք՝ բարձրացնելով համակարգչի արտադրողականությունը։ Օպերատիվ հիշողությունը կազմում է 16 ԳԲ, ուստի մի քանի ռեսուրսատար ծրագրերի միաժամանակյա գործարկումը չի առաջացնի պրոցեսորի կախվել։ Ներկառուցված հիշողությունը 512 ԳԲ է։ Դա թույլ կտա պահպանել աշխատանքային նախագծեր, լուսանկարներ, սերիալներ։ Էկրանն ունի 1920x1200 կետայնություն, ինչը հնարավորություն կտա դիտել տեսանյութեր HD որակով։ Առցանց շփման համար նախատեսված են ներկառուցված վեբ-տեսախցիկ, խոսափող և բարձրախոսներ։ Այլ սարքերի միացման համար առկա են HDMI, jack 3.5 մմ, Type-A և Type-C պորտեր։ Ինտերնետ հասանելիությունն իրականացվում է միայն Wi-Fi-ի միջոցով։ Infinix InBook Y3 MAX YL61A5-ն ապահովում է արագ լիցքավորում։ Ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը կապահովի մինչև 6 ժամ աշխատանք։ Սնուցման ադապտերը ներառված է լրակազմում։