Սև գազօջախ Kraft KF-FSK5301GBL-ը հագեցած է էմալապատ պողպատից 4 այրիչով։ Նյութը դիմանում է բարձր ջերմաստիճանների, ինչպես նաև այն հեշտ է պահել մաքուր վիճակում։ Լրացուցիչ կերպով կառուցվածքում նախատեսված է մետաղական կափարիչ, որով կարելի է ծածկել այրիչները, երբ դրանք պետք չեն։ Օջախի մոդելն աշխատում է բնական կամ հեղուկ գազով, և այն կարելի է կարգավորել հավաքածուի մեջ ներառված ծայրափողակների միջոցով։ Kraft KF-FSK5301GBL գազօջախի 58 լ ծավալով ջեռոցը նույնպես պատված է հեշտ մաքրվող էմալով։ Ջեռոցի դուռը հագեցած է կրկնակի ապակեպատմամբ։ Դրա շնորհիվ ամբողջ ջերմությունը մնում է ներսում, իսկ արտաքին մակերեսը գրեթե չի տաքանում։ Ապակիները մաքրելու համար դրանք կարելի է հեշտությամբ հանել։ Ջեռոցը հագեցած է գազ-վերահսկման գործառույթով, որը վթարային կերպով անջատում է գազի մատակարարումը բոցի պատահական մարման դեպքում։ Հավաքածուի մեջ կցվում են մետաղական ճաղաշար և թխման տապակ։