1 ՏԲ կոշտ սկավառակ Toshiba S300 Surveillance [HDWV110UZSVA]-ն իր առանձնահատկությունների շնորհիվ հիանալի ընտրություն կդառնա գրեթե ցանկացած դասի տեսահսկման համակարգերի համար։ Տվյալ մոդելն արտադրվում է բարձրորակ բաղադրիչների և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ, որից հետո անցնում է բազմակի թեստավորումներ։ Դրա շնորհիվ կրիչն աչքի է ընկնում ոչ միայն բարձր արտադրողականությամբ, որի հաշվին կարող է ապահովել ֆայլերի արագ հասանելիություն, այլև հուսալիությամբ և աշխատանքի կայունությամբ, ինչը տվյալների պահպանումը կդարձնի անվտանգ ցանկացած պայմաններում։ Toshiba S300 Surveillance կոշտ սկավառակը պատրաստված է ամուր մետաղական տուփում, որն ապահովում է շարժական մասերի հուսալի պաշտպանությունը թրթռումներից և այլ մեխանիկական ազդեցություններից. առավելագույն ծանրաբեռնվածությունը, որին ունակ է դիմանալ կրիչն աշխատանքի ընթացքում, կազմում է 70 G։ Բացի այդ, մոդելն աչքի է ընկնում աշխատանքի ընթացքում աղմուկի ցածր մակարդակով, որը չի գերազանցում 19 դԲա-ը։ Համակարգչի մայրական պլատային միանալու համար օգտագործվում է արագագործ SATA III ինտերֆեյսը։