Hotpoint HDK 8201I MX սառնարան-սառցարանը հագեցած է ինվերտորային կոմպրեսորով։ Այն երաշխավորում է սարքի ցածր աղմուկով աշխատանքը 37 դԲ մակարդակի վրա և կրճատում է էլեկտրաէներգիայի ծախսերը։ Պատերին սառցակեղևի առաջացումը կանխել թույլ են տալիս օդափոխիչները, որոնք իրականացնում են օդի հարկադիր շրջանառություն։ Սառնարանային խցիկի 257 լ ծավալը նախատեսված է 3-4 հոգանոց ընտանիքի համար։ Կարգավորվող խոնավությամբ թարմության գոտին հարմար է բանջարեղենի, մրգերի, կանաչու պահպանման համար։
Hotpoint HDK 8201I MX-ի կառուցվածքում նախատեսված է ծալովի դարակ, որը մեծացնում է սառնարանային բաժանմունքի օգտակար մակերեսը։ Ջերմաստիճանի ցուցադրումն իրականացվում է արտաքին էկրանին։ «Արձակուրդ» ծրագիրը բարձրացնում է ջերմաստիճանը խցիկներում՝ դրանով իսկ նվազեցնելով էլեկտրաէներգիայի սպառումը օգտատերերի բացակայության դեպքում։ Սարքի տեղադրումը խոհանոցային կահույքի կամ տեխնիկայի մոտ հնարավոր է դռների վերատեղադրման հնարավորության շնորհիվ։ Մոխրագույն մետաղից արտաքին ծածկույթը կայուն է քերծվածքների և կոռոզիայի առաջացման նկատմամբ։