BQ 1866 Trust բջջային հեռախոսը ներկայացված է սպիտակ կորպուսով և 1.77" անկյունագծով գունավոր TFT էկրանով։ Խոշոր ստեղների և բարձրաձայն դինամիկի շնորհիվ սարքը հարմար է տարեց մարդկանց օգտագործման համար։ Ներկառուցված լապտերիկն արձակում է պայծառ լուսային ճառագայթ, ինչը թույլ կտա ապահով տեղաշարժվել մթության մեջ։
BQ 1866 Trust-ը նախագծված է կապի համար, ուստի ապահովում է 2 SIM քարտի տեղադրում և 2G կապ։ Այս ռեժիմը բարձրացնում է ձայնային զանգերի որակը, ինչը կարևոր է սարքը քաղաքից դուրս օգտագործելիս։ 2G ծածկույթի դեպքում 800 մԱ·ժ տարողությամբ մարտկոցն ավելի երկար՝ մի քանի օր կաշխատի։ Մոդելն ապահովում է Bluetooth, որի միջոցով կարելի է կիսվել ֆայլերով՝ դրանք պահպանելով microSD քարտի հիշողության մեջ։ Այն տեղադրվում է կորպուսի հատուկ բնիկում։ Հեռախոսով կարելի է լսել երաժշտություն և ռադիոեթեր FM ալիքներով։