Dreame High-Speed Hair Dryer Dazzle մուլտիսթայլերը պատրաստված է 90° պտտվող կառուցվածքով ոսկեգույն իրանով։ 110000 պտ/րոպե պտտման արագությամբ շարժիչը ձևավորում է 65 մ/վ ինտենսիվ օդային հոսք։ Ջերմաստիճանի կառավարման ինտելեկտուալ համակարգը ջերմային սենսորով և գլխադիրների ավտոմատ ճանաչման տեխնոլոգիան օպտիմալացնում են տաքացման և փչման մակարդակը՝ կախված հարդարման ռեժիմից։ Իոնացման գործառույթը նվազեցնում է ստատիկ լիցքը, մազերը դարձնում հարթ և մետաքսանման։
Dreame High-Speed Hair Dryer Dazzle մուլտիսթայլերում ներդրված են 3 արագություն և 3 ջերմաստիճանային ռեժիմ՝ կոճակային կառավարմամբ։ Բոլոր պարամետրերն արտացոլվում են դիսփլեյի վրա։ Մուլտիսթայլերը մատակարարվում է 6 մագնիսական գլխադիրներով։ Դիֆուզորը նախատեսված է գանգուրների և ալիքաձև մազերի ձևը պահպանելու համար։ Օվալաձև խոզանակն ուղղում է խճճված խոպոպները։ Կոնցենտրատոր-գլխադիրը ստեղծում է օդի ուղղորդված հոսք՝ հարթեցման համար։ Կլոր գլխադիրը նրբորեն չորացնում է թաց մազերը։ Գլանաձև գլխադիրներն օգտագործվում են գանգրացման համար։ Սթայլերը հագեցած է գերտաքացման դեպքում ավտոմատ անջատման գործառույթով։