0.6 լ ծավալով Rashel М-5560 ֆրենչ-պրեսը հարմար է թեյի, խոտաբուսային ըմպելիքների, սուրճի պատրաստման համար։ Թափանցիկ ջերմակայուն ապակուց և չժանգոտվող պողպատից պատրաստված տարան չի ներծծում հոտերը, չի օքսիդանում, կայուն է մեխանիկական վնասվածքների և ջերմաստիճանի տատանումների նկատմամբ, ենթակա չէ կոռոզիայի առաջացման։ Նեղ քիթիկը բացառում է ըմպելիքը լցնելիս ցայտելը։
Բակելիտից պատրաստված ջերմամեկուսացված բռնակն ապահովում է հարմարավետ բռնում։ Չորս մակարդակ ունեցող ֆիլտրման համակարգը կանխում է թեյի տերևների և սուրճի մասնիկների հայտնվելը բաժակի մեջ։ Rashel М-5560 ֆրենչ-պրեսը կարելի է լվանալ սպասք լվացող մեքենայում։