Լազերային քարթրիջ NV Print C9703A-ն իրենից ներկայացնում է ծախսվող նյութ լուսանկարների, գովազդային գրքույկների, կատալոգների, պաստառների և ազդագրերի գունավոր տպագրության համար։ Տվյալ մոդելի հիմքում օգտագործվում է ծիրանագույն բարձրորակ տոներ, ինչի շնորհիվ ձեր նյութերը կստացվեն վառ ու հագեցած գույներով, ինչպես նաև առանց զանազան տեսողական թերությունների և աղավաղումների։ Տվյալ ներկող նյութի մոդելը կարող է օգտագործվել ինչպես տնային տպագրության մեջ, այնպես էլ մեծ փաստաթղթաշրջանառություն ունեցող գրասենյակում կամ տպարանում։
NV Print C9703A լազերային քարթրիջն առանձնանում է պարզ և հուսալի կառուցվածքով, որի հիմքում օգտագործվում են որակյալ բաղադրիչներ, ինչն ապահովում է ինչպես բուն ծախսվող նյութի, այնպես էլ տպող սարքի անվտանգ և երկարատև օգտագործումը։ Տվյալ մոդելի ռեսուրսը կազմում է 4000 էջ։ Հարմար է HP Color LaserJet 1500, ինչպես նաև 2500 սարքերում տեղադրելու համար։ Պահել չոր և արևի ճառագայթներից անհասանելի վայրում։