Ապակեկերամիկական վահանակով Simfer F56VG09025 էլեկտրական սալօջախը համալրված է 140 մմ և 180 մմ տրամագծով տաքացման 4 գոտով։ Դրանց դասավորությունը կապահովի մի քանի կերակրատեսակ միաժամանակ պատրաստելու հնարավորություն՝ տարբեր չափերի խոհանոցային սպասքի օգտագործմամբ։ Սարքի կառավարման համար նախատեսված են ներհրվող կառուցվածքով մեխանիկական փոխանջատիչներ՝ սալօջախի պարզ խնամքի և փոքր երեխաներից պաշտպանության համար։ Դուրս քաշվող արկղը լրացուցիչ տեղ կտրամադրի խոհանոցային սպասքի պահպանման համար։
Simfer F56VG09025 էլեկտրական սալօջախի հագեցվածության մեջ մտնում է կեղտից հեշտ մաքրման համար Easy Clean էմալապատ ծածկույթով 47 լ ծավալով ջեռոց։ Ջեռոցի աշխատանքը կարգավորել թույլ կտան տաքացման 9 ավտոմատ ծրագրերը և ջերմաստիճանի կարգավորումը 40-240 °C միջակայքում։ Ջեռոցի ողջ մակերեսով օդի հավասարաչափ շրջանառության համար նախատեսված է կոնվեկցիա։ Գրիլը թույլ կտա թխել միսը, ձուկը կամ բանջարեղենը մինչև ախորժելի խրթխրթան կեղև ստանալը։ Ջեռոցի լուսավորության շնորհիվ դուք կկարողանաք վերահսկել կերակրատեսակի պատրաստումը՝ առանց դռնակը բացելու անհրաժեշտության։ Կրկնակի ապակեպատումն ապահովում է բարելավված ջերմամեկուսացում։