Ցիկլոնային տեխնոլոգիայով և 60 Վտ ներքաշման հզորությամբ Mamibot V6 փոշեկուլն ապահովում է ինտենսիվ օդային հոսք՝ մանրակրկիտ մաքրման համար։ Աղբի հավաքումն իրականացվում է 0.55 լ տարողությամբ պլաստիկ տարայում, որը մաքրման գործընթացի ավարտից հետո հեշտությամբ հանվում և մաքրվում է։ Նուրբ մաքրման զտիչը պահում է փոշին և ալերգենները՝ թույլ չտալով դրանց կրկին ներթափանցել սենյակ։
Փոշեկուլը համալրված է հատակի ծածկույթների և շրիշակների մաքրման ունիվերսալ խոզանակ-գլխիկով, տզային փոշու դեմ գլխիկով, խավավոր գլխիկով, ճկուն խողովակով և ճեղքային գլխիկով։ Ուղղահայաց անլար Mamibot V6 փոշեկուլն աշխատում է 2200 մԱ·ժ տարողությամբ լիթիում-իոնային մարտկոցով, ինչը բացառում է էլեկտրական ցանցի օգտագործման անհրաժեշտությունը։ Մեկ լրիվ լիցքավորումը բավականացնում է 50 րոպե անընդմեջ աշխատանքի համար։ Հատուկ կայանում պահպանումն ու վերալիցքավորումը երաշխավորում են սարքի օգտագործման հարմարավետությունը։