Bionix Laundry Time նստվածքի դեմ միջոցը կօգնի պաշտպանել լվացքի մեքենայի տաքացուցիչ տարրը և այլ դետալները կրային նստվածքից։ Դա կերկարացնի կենցաղային տեխնիկայի շահագործման ժամկետը և կնվազեցնի էլեկտրաէներգիայի ծախսը։ Մաքրման գործընթացը գործարկելու համար անհրաժեշտ է միջոցը լցնել լվացքի մեքենայի դատարկ թմբուկի մեջ և միացնել լվացքի ծրագիրը 40 – 60 °С ջերմաստիճանով։
Կախված ջրի կոշտությունից՝ անհրաժեշտ է ճշգրիտ չափաբաժնով լցնել Bionix Laundry Time նստվածքի դեմ միջոցը։ Սահմանված չափաքանակները նշված են փաթեթավորման վրա։ Միջոցը ներկայացված է 550 գ քաշով փոշու տեսքով։ Տվյալ քանակությունը բավարարում է մոտավորապես մաքրման 11 ցիկլի համար։