Kitfort КТ-6079 տոստերը արծաթագույն մետաղական իրանով կօգնի արագ բովել հացի շերտերը համեղ բուտերբրոդների համար։ 2 բաժանմունքների առկայությունը նախատեսում է հացի երկու կտորի միաժամանակյա բովում։ Տոստերի ավտոմատ կենտրոնացումը թույլ է տալիս դրանց հավասարաչափ բովվել երկու կողմից։ Պատրաստվելուց հետո տոստերն ավտոմատ բարձրանում են բաժանմունքներից, ինչի շնորհիվ դրանք հարմար է հանել։ Ինֆրակարմիր տաքացումը ապահովում է յուրահատուկ համով խրթխրթան կեղևի ստացում։
Kitfort КТ-6079 տոստերի մոտ նախատեսված է հացի բովման 7 աստիճան։ Աշխատանքային գործընթացները կառավարելու համար օգտագործվում են սենսորային վահանակը և մեխանիկական կարգավորիչը։ Տոստերի ստորին մասում տեղակայված է փշրանքների համար նախատեսված դուրս քաշվող սկուտեղ, ինչը թույլ կտա սարքն արագ մաքրել օգտագործումից հետո։ Հալեցման և տաքացման գործառույթները նախատեսում են սառեցված հացից տոստեր պատրաստելու կամ արդեն բովված շերտերը տաքացնելու հնարավորություն։ Ռետինապատ ոտքերը սարքը դարձնում են կայուն։ Լարը հավաքվում է հատուկ բաժանմունքում։