Սև գույնի STM IP110 նոութբուքի տակդիրը հարմար է 19” անկյունագծով մոդելների համար։ Մոդելը հագեցած է երկու հովացուցիչով, որոնք ստեղծում են րոպեում 76 խորանարդ ֆուտին հավասար օդային հոսք։ Դրանք ապահովում են արդյունավետ հովացում և պաշտպանություն գերտաքացումից։ Տակդիրը բարձրացնում է սարքը սեղանից, թույլ է տալիս թեքել տարբեր կողմեր՝ ավելի հարմար դիրքի համար։ Հովացուցիչներն արձակում են 25 dB-ին հավասար աղմուկ։ Դա կարելի է համեմատել 1 մ հեռավորության վրա լսվող լուռ շշուկի կամ ժամացույցի չխկոցի հետ։ Այսպիսի հարմարանքը նվազեցնում է պարանոցի և մեջքի ծանրաբեռնվածությունը ԱՀ-ով երկարատև աշխատանքի ժամանակ։ Մոդելում նախատեսված է թեքության անկյան կարգավորման հնարավորություն։
STM IP110 նոութբուքի տակդիրը պատրաստված է ալյումինից և պլաստիկից։ Իրանն ամուր է, թեթև, մաշակայուն, դրա վրայից հեշտ կլինի մաքրել փոշին։ Իրանի վրա նախատեսված է RGB-լուսավորություն։ Այն կարող է փոխել գույները և ստեղծել տարբեր լուսային էֆեկտներ։