ARDOR GAMING Legion Master G02MHG-M համակարգչային աթոռը սև գույնի խաղային մոդել է, ունի 136 կգ քաշի սահմանափակում։ Պաստառապատումը պատրաստված է էկոկաշվից։ Նյութը չի ներծծում ջուրը։ Կաշվե մակերեսից սննդի կամ ըմպելիքների հետքերը հեշտությամբ մաքրվում են խոնավ շորով։ Ձևավորված փրփուրից լցոնիչը ճմռթվելուց հետո արագ վերականգնում է ձևը։ Մետաղական հենարանն աչքի է ընկնում ամրությամբ և մաշակայունությամբ։ Թոփ-գան մեխանիզմն ապահովում է ճոճման գործառույթ, թույլ է տալիս թուլանալ և բեռնաթափել մեջքի ու գոտկատեղի մկանները։
ARDOR GAMING Legion Master G02MHG-M համակարգչային աթոռն ապահովում է նստատեղի բարձրության, թիկնակի՝ 90-180° անկյան տակ թեքության և ճոճման կոշտության կարգավորում։ Պլաստիկից պատրաստված 50 մմ տրամագծով անիվներն ապահովում են շարժունակություն։ Դրանք չեն քերծում լամինատը և լինոլիումը։ Մոդելն ունի գլխակալ և փափուկ պլաստիկե վրադիրներով չկարգավորվող 2D բազկաթոռներ։ Հավաքածուի մեջ ներառված է պարանոցի բարձ։