Rowenta CF9528F0 վարսահարդարիչ-խոզանակը սև գույնի մոդել է։ 1000 W հզորության շնորհիվ սարքն արագ չորացնում է մազերը՝ անկախ դրանց երկարությունից և խտությունից։ Հավաքածուի մեջ ներառված են 40 և 50 մմ տրամագծով 2 խոզանակներ։ Դրանք հարմար են գանգուրներ ստեղծելու և արմատային ծավալ հաղորդելու համար։
Խոզանակներն ավտոմատ պտտվում են։ Դա հեշտացնում է մազերի հետ աշխատանքի գործընթացը. հարդարման ժամանակ կարիք չկա ջանք գործադրել։ Կարող եք ընտրել ջերմաստիճանային ռեժիմը՝ կախված մազերի վիճակից և առաջադրանքից։ Սառը օդի հոսքի առկայությունը թույլ է տալիս ավելի լավ ֆիքսել հարդարումը և նրբորեն չորացնել թուլացած մազերը։ Rowenta CF9528F0 վարսահարդարիչ-խոզանակը համալրված է իոնացման գործառույթով։ Այն վերացնում է մազերի խավոտությունը, դարձնում գանգուրները հարթ և հնազանդ։