Midea MK-8076 էլեկտրական թեյնիկը պատրաստված է Double Wall տեխնոլոգիայի կիրառմամբ, որն ապահովում է կրկնակի պատեր նրա կառուցվածքում։ Նման լուծումը բացառում է արտաքին կորպուսի տաքացումը, ինչի շնորհիվ ջուրը եռացնելիս կարելի է դիպչել դրան՝ առանց այրվածքներ ստանալու ռիսկի։ Նաև կրկնակի պատերը ստեղծում են թերմոսի էֆեկտ, որի շնորհիվ ջուրը տաքացնելուց հետո ավելի երկար է տաք մնում։ Սարքի օգտագործման հարմարավետությունն ապահովում է թեյնիկի ազատ պտույտը հիմքի վրա։ Տարայի մեջ բավարար քանակությամբ ջրի բացակայության դեպքում կգործի միացման արգելափակումը, որը կկանխի սարքի գերտաքացումը։
Midea MK-8076 էլեկտրական թեյնիկն ավտոմատ անջատվում է հիմքից հանելիս և ջուրը եռալուց հետո։ Սարքն ունի 1.5 լ ծավալ և 2200 Վտ հզորություն, ինչը թույլ է տալիս նրան արագ տաքացնել ջուրը ամբողջ ընտանիքի համար։ Թաքնված տաքացուցիչ տարրի շնորհիվ մոդելը հարմար է լվանալ ներսից։ Քթիկում նախատեսված է չժանգոտվող պողպատից ֆիլտր, որը ջուրը լցնելիս կանխում է նստվածքի մասնիկների հայտնվելը բաժակի մեջ։