15.6" Infinix XBOOK B15 BL51A7H մոխրագույն նոութբուքը հագեցած է 15.6 դյույմ անկյունագծով էկրանով։ Full HD կետայնությունն ապահովում է հարմարավետություն աշխատելիս և ժամանցային բովանդակություն դիտելիս։ IPS-մատրիցան երաշխավորում է բնական գույներ՝ առանց աղավաղումների ցանկացած դիտանկյան տակ։ Էկրանի փայլատ ծածկույթը մարում է լամպերի շողքերը և չի արտացոլում արտաքին առարկաները։
15.6" Infinix XBOOK B15 BL51A7H նոութբուքի սարքային մասը կառուցված է 8-միջուկանի AMD Ryzen 7 7735HS պրոցեսորի վրա։ Այն մշակված է 6 նմ տեխնոլոգիական պրոցեսով, ինչը կանխում է սարքի կորպուսի գերտաքացումը։ 16 Գբ օպերատիվ հիշողությունն ապահովում է հավելվածների ակնթարթային գործարկումը։ AMD Radeon 680M տեսաքարտը թույլ է տալիս հարմարավետ աշխատել գրաֆիկական խմբագրիչներում և խաղալ ոչ պահանջկոտ խաղեր։ Հիմնական հիշողության ծավալը կազմում է 512 ԳԲ, ինչը բավարար է հազարավոր լուսանկարներ, Full HD կետայնությամբ տասնյակ ֆիլմեր և այլ անձնական ֆայլեր պահպանելու համար։ Նոութբուքը հագեցած է Wi-Fi-ով ցանցին անլար հասանելիության համար, ինչպես նաև LAN պորտով՝ լարային ինտերնետի համար։ Կորպուսի վրա առկա են HDMI ինտերֆեյս արտաքին մոնիտորների համար, USB-պորտեր և ներկառուցված քարտընթերցիչ microSD հիշողության քարտերի համար։