BAXI Ampera 18 էլեկտրական կաթսան պատին ամրացվող մինի կաթսայատուն է, որը հաջողությամբ ապահովում է բնակելի և արդյունաբերական շենքերի ջեռուցումը։ Սարքավորումը համալրված է ընդարձակման բաքով և երեք արագությամբ էներգախնայող պոմպով։ Կառավարման բլոկը թույլ է տալիս աշխատել ՏՋՄ (ГВС) բոյլերների և տարբեր կոնտուրների հետ, ներառյալ «տաք հատակները»։
Անվտանգության նկատառումներով BAXI Ampera 18 սարքը համալրված է անկախ անջատիչով, որն ավտոմատ կերպով գործարկվում է վթարային գերտաքացման կամ ռելեի խափանման դեպքում։ Սնուցման բլոկն ունի ներկառուցված լարման կարգավորիչ։ Ամուր պողպատե կորպուսով կաթսան համալրված է մանոմետրով, ըստ ջերմաստիճանի և ժամանակի կառավարման հնարավորությամբ, ինչպես նաև արտաքին եռաքայլ փականի միացման հնարավորությամբ։