Խաղային 27" մոնիտոր MSI MAG 274QRFW X32-ը պատրաստված է սպիտակ կորպուսով։ Դինամիկ տեսարաններում կադրերի սահուն հերթափոխությունը և պատկերի հստակությունն ապահովում է Rapid IPS մատրիցը՝ 320 Հց թարմացման հաճախականությամբ և փիքսելի 0.5 մվ արձագանքման ժամանակով։ Պատկերն ունի հագեցած, պայծառ տեսք և առանց գունային աղավաղումների։ Էկրանն ունի փայլատ ծածկույթ, որը չեզոքացնում է հայելային արտացոլումները և շողերը։ Պատկերը պահպանում է հստակությունը ուղղահայաց և հորիզոնական 178° դիտման անկյունների դեպքում։ Կապույտ գույնի նվազեցման և էկրանի թրթռոցի մինիմալացման գործառույթի շնորհիվ աչքերը ավելի քիչ են հոգնածություն զգում։
Հրաձգային խաղերի համար նախատեսված է վիրտուալ նշանոց, որն ավտոմատ կերպով փոխում է գույնը, որպեսզի չձուլվի ֆոնին։ Սև գույնի կայունացման գործառույթը բարելավում է օբյեկտների տեսանելիությունը ստվերում և մթության մեջ։ 27" MSI MAG 274QRFW X32 մոնիտորի դիրքը կարելի է կարգավորել ըստ բարձրության, պտույտի, թեքության և կողմնորոշման։ Մոդելն ապահովում է CEC տեխնոլոգիա՝ խաղային կոնսոլի հետ սինխրոնացման համար։ Կոնսոլը միացնելիս մոնիտորն ավտոմատ կերպով միանում է։