Gembird D8015SM-3 հովացուցիչն ապահովում է օդի արդյունավետ շրջանառություն համակարգչի կորպուսում՝ պտտվելով 2600 պտ/րոպե արագությամբ։ Դրա շնորհիվ այն սառն է պահում համակարգի ներքին բաղադրիչները՝ թույլ չտալով դրանց գերտաքացումը, և հետևաբար, պահպանելով արտադրողականությունը բարձր մակարդակի վրա։ Աշխատանքի ընթացքում սարքը շատ աղմուկ չի արձակում, ուստի անհարմարություն չի պատճառում օգտատերերին և չի շեղում կենտրոնացված աշխատանքից. աղմուկի մակարդակը համապատասխանում է 31 դԲ-ի։
Gembird D8015SM-3 հովացուցիչի չափսը համապատասխանում է 80x80 մմ-ի։ Միացման համար այն օգտագործում է 3-pin միակցիչ։ Միացման համար կիրառվող մալուխի երկարությունը համապատասխանում է 300 մմ-ի։ Կորպուսում ամրացնելու համար լրակազմում նախատեսված է անհրաժեշտ ամրակային տարրերի հավաքածու։ Հովացուցիչը պարունակում է 9 թիակ և հագեցած է սահքի առանցքակալով։