Kingston FURY Beast Black RGB օպերատիվ հիշողությունը հզոր լուծում է խաղային հաղթանակների համար։ 32 ԳԲ ծավալով DDR5 ստանդարտի մոդուլն ապահովում է խաղերի և ծրագրերի գործարկման բարձր արագություն։ Հիշողությունն աշխատում է 5200 ՄՀց հաճախականությամբ և նախատեսում է արագացման (overclocking) հնարավորություն սերտիֆիկացված Intel XMP 3.0/AMD EXPO պրոֆիլների միջոցով։
Kingston FURY Beast Black-ը համալրված է սև գույնի ալյումինե ռադիատորով և RGB բազմագույն լուսավորությամբ լուսային վահանակով։ Ֆիրմային ծրագրային ապահովումն առաջարկում է լուսավորության պարամետրերի կարգավորում և լուսավորության սինխրոնիզացիա։ Կայունության բարձրացման համար ներդրված են սնուցման կառավարման միկրոսխեմա և ECC սխալների ուղղման տեխնոլոգիա։