MSI MAG CORELIQUID 360R V2 հեղուկային հովացման համակարգն օգնում է ապահովել բարձր արտադրողականությամբ պրոցեսորի անվտանգ և արդյունավետ աշխատանքը։ Մոդելը համատեղելի է ներկայումս տարածված սոկետների ճնշող մեծամասնության հետ։ Սարքը հարմար է Intel և AMD պրոցեսորների համար։ Համակարգը հագեցած է մեծ, բայց համեմատաբար թեթև ռադիատորով՝ պատրաստված ալյումինից։ Ջրաբլոկի նյութն ավանդական է՝ պղինձ։
MSI MAG CORELIQUID 360R V2 հովացման համակարգը համալրված է երեք 120 մմ-անոց հովացուցիչներով, որոնց պտտման հաճախականությունը փոխվում է լայն տիրույթում՝ 500-ից մինչև 2000 պտույտ/րոպեում։ Պտտման արագության կարգավորումն իրականացվում է ավտոմատ ռեժիմով։ Հովացուցիչներից յուրաքանչյուրն ապահովում է օդի զգալի հոսք (մինչև 78.73 CFM)։ Ընդ որում, աղմուկի մակարդակը ցածր է՝ այն սահմանափակված է 34.3 դԲ-ով։ Հովացման համակարգի զարդարանքն է հասցեագրվող RGB-լուսավորությունը, որի աղբյուրը հովացուցիչներն ու ջրաբլոկն են։ Սարքի բաղադրիչների գույնը դասական է՝ սև։ Հեղուկային հովացման համակարգը չսպասարկվող է։ Դա նշանակում է, որ համակարգը նախատեսված չէ բաղադրիչների և հովացնող հեղուկի փոխարինման համար։